Բարեկարգվում է Խաղաղ Դոնի 5 շենքի բակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում ավարտին են մոտենում բակերի համալիր բարեկարգման 2016թ. աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի այս տարվա ծրագրով ավարտական փուլում են նաև Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 5 շենքի բակի բարեկարգման աշխատանքները: Արդեն ձևավորվել են խաղահրապարակներն ու սիզամարգային հատվածները, անցկացվել է արտաքին լուսավորության ցանց, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, բակային հանգստի կազմակերպման զրուցատաղավարներ, իսկ երեխաների համար` նաև մանկական խաղեր:

Պատշաճ տեսքի է բերվել բակի մինի ֆուտբոլի խաղադաշտը, թարմացվել են ենթակառուցվածքները: Դեռևս ընթացքի մեջ է հարակից փոքրիկ շատրվանի կառուցման գործընթացը, որին կհաջորդի տարածքի վերջնական բարեկարգումը: Արդյունքում Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից վերջին տարիներին բարեկարգված և պատշաճ տեսքի բերված բակերի թիվը կավելանա ևս մեկով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս