Չխաղացինք այնպես, ինչպես կարող էինք. Յուրգեն Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Լիվերպուլ»-ը գլխավորող Յուրգեն Կլոպն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 8-րդ տուրի վերջին խաղին: Այն  ավարտվել էր 0:0 հաշվով:

«Չխաղացինք այնպես, ինչպես կարող էինք: Վատ չսկսեցինք, սակայն գրոհների ժամանակ պակասում էր վստահությունն ու վերջին փոխանցումը: Փոխարենը մենք առաջին անգամ գոլ բաց չթողեցինք այս մրցաշրջանում: Մեզ չհաջողվեց հանգիստ գործել: Իհարկե, պետք է հարգել մրցակցին, բայց վստահ լինել սեփական ուժերին: Մենք չհասանք ցանկալի արդյունքի, սակայն վաստակեցինք մեկ միավոր»,-նշել է Կլոպը:




Լրահոս