«2010թ. կատարած փոփոխությունները, կարծես թե, պետք է ապահովվեին սահուն անցում` թվային հեռարձակման» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը կազմակերպել էին քննարկում «Անցում թվային հեռարձակման համակարգին. մարտահրավերներ, խնդիրներ եւ հնարավոր լուծումներ» թեմայով:

«Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու կապակցությամբ 2010 թվականի հունիսի 10-ին ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը չլուծեց արմատական մի շարք խնդիրներ:

Խոսքը, առաջին հերթին, ցանկացած տիպի հեռարձակում իրականացնելու կախվածությունն է Հայաստանում թվային հեռարձակման ցանցով եթերային հեռարձակման լիցենզիա ունենալ-չունենալուց:

Մեդիա փորձագետ, ԽԱՊԿ աշխատանքային խմբի անդամ Մեսրոպ Հարութունյանը թվային հեռարձակման շուրջ նշեց  իր դիտարկումները.

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի հանրապետության օրենքը ցավոք 2000 թվականին ընդունելուց հետո անընդհատ խոչընդոտել է հեռուստահեռարձակման զարգացմանը: 2010թ. կատարած փոփոխությունները, կարծես թե,  պետք է ապահովվեին սահուն անցում թվային հեռարձակման»:

Ավելի մանրամասը ՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս