Աշտարակում աղբատար մեքենան կողաշրջվել է. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգսի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի 285 ԼՏ 23 պ/հ աղբատար ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և մոտ 4 մետր թեքվել դեպի հարակից հողամաս:

Ավտոմեքենայի ուղևոր՝ 1970 թ. ծնված Գ. Գ.-ը տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ մեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս