Սեյրան Սարոյանի առողջական խնդիրները կրկին սրվել են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական խնդիրները կրկին սրվել են։ Մեր տեղեկություններով, Սարոյանը դարձյալ մեկնել է Երուսաղեմ, որտեղ ոտքերի բուժման երկարատեւ կուրս է անցնում։ Ի դեպ, ԱԺ արտահերթ նստաշրջանին հայտնի եռյակը, որին մշտապես մեծ շքախումբ է ուղեկցում դահլիճ, չկա, Սարոյանը երկրում չէ, Մհեր Սեդրակյանը, որը բոյկոտել էր նաեւ նախորդ քառօրյան, նեղացած է իշխանություններից՝ իր տանը դիմակներով անձանց կողմից անսպասելի խուզարկության պատճառով, այս արտահերթին էլ չի գալիս։ Միայն Մանվել Գրիգորյանն է ներկայանում-գրանցվում ու արագ հեռանում խորհրդարանից»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս