ԼՂ հարցով միջնորդները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերի երրորդ տասնօրյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան և Ադրբեջան հոկտեմբերի երրորդ տասնօրյակում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

«Մենք պլանավորում ենք այցելել տարածաշրջան հոկտեմբերի երրորդ տասնօրյակում: Մենք կայցելենք Հայաստան, Ադրբեջան, կլինենք Լեռնային Ղարաբաղում: Նախատեսվում են հանդիպումներ ղեկավարության, զինվորականների հետ: Մտադիր ենք քննարկել վիեննական և սանկտպետերբուրգյան հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքը՝ ուղղված կոնֆլիկտի գոտում կայունության հաստատմանը»,-ասել է Պոպովը:

Նրա խոսքով՝ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ կքննարկեն բանակցային գործընթացի հեռանկարները:
Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը մեկնաբանել էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 5 շրջանների հանձնման ԶԼՄ-ների մասին տեղեկությունները:




Լրահոս