Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին` ժամը 09:53-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1939 թ. ծնված Ռ. Ն.-ի դին:




Լրահոս