Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի և Իրաքի իրավիճակները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Երկու երկրների առաջնորդները կարծիքներ են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում: Ռուսական կողմը, մասնավորապես, ընդգծել է «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի գրոհայիններից «չափավոր» ընդդիմության անջատման ապահովման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նաև հաղորդվում է, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման օպերացիան:




Լրահոս