Ռուսական ռազմական օկրուգի հրաձգարանում «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերով զորավարժություններ են անցկացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով օկրուգի մամուլի ծառայությանը:
2016թ. ուստարվա տակտիկական զորավարժություններն անցկացվել են Լենինգրադի շրջանի Լուժսկի հրաձգարանում:
Հրամանատարությունը գնահատել է հրամանատարների՝ տարբեր պայմաններում ինքնուրույն որոշումներ ընդունելու ունակությունները, ինչպես նաև մարտական հաշվարկների հմտությունները:
Զորավարժություններին մոտ 100 զինծառայող է մասնակցել, ներգրավվել է հրթիռային տեխնիկայի ավելի քան 20 միավոր: