Կարո Եղնուկյանը դադարեցրել է հացադուլը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը շուրջ 14 օր տևած հացադուլը դադարեցրել է: Հացադուլի արդյունքում նրա առողջական վիճակը վատթարացել էր և շարունակելը կարող էր վտանգ սպառնալ նրա կյանքին:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը հացադուլ էր հայտարարել ի նշան բողոքի, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել հարազատներին և առաջադրված մեղադրանքն էլ անհիմն է համարում: Կարո Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» աջակցելու մեջ:

Կարո Եղնուկյանի փաստաբանը ներկայացրեց նաև հայտրարություն, որով Եղնուկյանը նշում է, որ իր նկատմամբ իշխանությունների հետապնդումները սկսվել են դեռևս 5 տարի առաջ, երբ Ալեք Մանուկյան փողոցի իր եռահարկ շինությունը տվել է ՀԽ-ին:

Եղնուկյանը իր հայտարարությունում անդրադառնում էնաև ԱՄՆ դեսպանաին և նշում, որ դեսպանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, Արդարադատության նախարարին, ՄԻՊ-ին, բայց քննարկումների մասին իրեն ոչինչ չի հայտնել, միայն դեպանը նշել է, որ ելնելեվ Եղնուկյնաի «շահերից» որևէ հայտարարություն չի անի. «Դեսպանի կողմից ոչինչ չանելը և նման դիրք բռնելը ինձ հուշում է, որ այստեղ առկա է քաղաքական դավադիր համաձայնություն»,- գրել է նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս