Հրդեհ՝ թիվ 144 մանկապարտեզում. 191 երեխա է տարհանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

կտեմբերի 20-ին, ժամը 10.51-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 35/3 հասցեում գտնվող թիվ 144 մանկապարտեզի խոհանոցում:

Հրդեհի «Բիս-1» կանչով դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Հրդեհը մարվել է ժամը 11.08-ին: Առաջին հարկի միջանցքում այրվել է պատին ամրացված 3 էլ. անջատիչ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել են 191 երեխա և 25 աշխատակից: Տուժածներ չկան:




Լրահոս