Ինչպես հայտնել էինք` այսօր հրդեհ էր բռնկվել Երևանի թիվ 144 մանկապարտեզի խոհանոցում:
ArmLur.am-ը դեպքի առնչությամբ զրուցեց թիվ 144 մանկապարտեզի տնօրեն Վարդուհի Կարախանյան հետ` հասկանալու ի՞նչն է եղել հրդեհի պատճառը և ի՞նչ վնասներ են կրել:
«էլեկտրական լարերն են բռնկվել: Խոհանոցի հետ կապված չէր, դա ամբողջ մանկապարտեզի ընդհանուր արկղն է եղել: Մանկապարտեզը ճիշտ օգնություն ցույց տվեց, արտակարգ իրավիճակներից եկան մեզ գովեստի խոսքեր ասեցին, քանի որ մինչև իրենց գալը երեխաների ու աշխատողների հետ արդեն բակում էինք», ասաց մանկապարտեզի տնօրենը:
Ըստ նրա՝ ուժեղ ձայն են լսել, հետո այդ ձայնի հետ արդեն կրակ է դուրս եկել:
«Զանգեցինք հոսանքների ցանց, խնդրեցինք որ հոսանքներն ընդհանուր անջատեն: Արդեն ամեն ինչ վերանորոգված է և այս պահին էլ հոսանք ունենք»,-հավելեց նա:
Նշենք, որ տարհանվել էին 191 երեխա և 25 աշխատակից:
Լիդա Եղիազարյան