
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Փոփոխություններին կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ՝ 4-ը, ևս 4-ը՝ ձեռնպահ:
Նշենք, որ Հայաստանում ընտրական օրենսգրքի փոփոխություններին ողջունում են նաև եվրոպացիները, մասնավորապես Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ սա շատ լավ զարգացում է Հայաստանի համար, և հաջորդ ընտրությունները որոշելու են երկրի ապագան` դառնալով դեմոկրատական զարգացման հիմքը: