
ՀՔԾ որոշմամբ կալանք է դրվել Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա: Այս կապակցությամբ տարածված «Հիմնադիր խորհրդարան»-ի հայտարարության մեջ նշվում է.
«Վարչախումբը շարունակում է քաղաքական հալածանքները Սասնա Ծռերի եւ նրանց մոտ կանգնած շրջանակների նկատմնամբ: Հատուկ քննչական ծառայության որոշմամբ կալանք է դրվել Ալեք Ենիգոմշյանի բանկային հաշվեհամարի վրա: Բացի այն փաստից, որ նման որոշումը հակաօրինական է, որովհետեւ բանկային հաշիվը որեւէ կապ չունի նրան առաջադրված ի սկզբանե անհեթեթ մեղադրանքների հետ: Այն այլ առումով եւս մարդու իրավունքների կոպիտ խախտում է, քանի որ այդ բանկային հաշիվն Ալեք Ենիգոմշյանի ֆինանսական միակ աղբյուրն է»: