Ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը խոսել է Գերմանիայում տեղի ունեցած վիրահատություն մասին և նշել, որ այն բարդ է եղել, բայց հաջող է անցել:
«Շնորհակալություն բժիշկ Գերդ Բաումերին եւ նրա թիմին պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Շնորհակալություն Հենրիխ Մխիթարյանին՝ ցուցաբերած ուշադրության համար: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր գրում եւ աջակցում էին սոցցանցերում»,-նշել է նա և տեղադրել վիրահատության տեսանյութը:
Հավելենք, որ նրա վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 6 ամիս: