ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կուտակային բաղադրիչի մասնակիցը, եթե կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարի, ապա ի՞նչ կլինի:
Մանուշակ Պողոսյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե մասնակիցն ընտրել է միայն կենսաթոշակային ֆոնդի կառա¬վարիչ, ապա նրա համար կատարված նպատակային սոցիալական վճարներն ուղղվում են իր ընտրած կառավարչի պահպանողական ֆոնդ:
Եթե մասնակիցն ընդհանրապես ընտրություն չի կատարել, ապա մաս¬նակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմնից ստացված նպատակային սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկատվության հիման վրա, ընտրություն չկատարած մասնակցի համար բացում է կենսա¬թոշակային հաշիվ: Կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ֆոնդի ընտրություն չկատարելու դեպքում, անձի համար պար¬տա¬դիր կենսաթոշակային ֆոնդն ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից, ծրագրային մոդուլի միջոցով, պատահականության սկզբունքով:
Այնուհետեւ, 10 աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողը գրավոր (թղթային) ձեւով տեղեկացնում է մասնակցին նրա համար կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ եւ պարտադիր կենսաթոշա¬կային ֆոնդ ընտրելու վերաբերյալ: Հետագայում, ցանկության դեպքում, մասնակիցը կարող է փոխել պարտադիր կենսաթոշակային ֆոնդը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր անձի համար կատարված կուտակային վճարի դիմաց տվյալ անձի կենսաթոշակային հաշվին են փոխանցվում մասնակցի ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդի` կուտակային վճարին համարժեք քանակով փայեր` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի տեղաբաշխման գինը: Կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկումը կազմակերպում է մասնակիցների ռեեստրը վարողը, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, կենսաթոշակային ֆոնդի կանոնների եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի հետ կնքված պայմանագրի համաձայն: