
ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) սկսել են իրենց տարածաշրջանային այցերը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հոկտեմբերի 21-ի գիշերը համանախագահներն այցելել են Բաքու, որտեղ պաշտոնական այցեր կանցկացնեն:
Ադրբեջան այցից հետո ակնկալվում է համանախագահների այց Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: