Որքան ունեցվածք ունի նորանշանակ նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարագրել է երկու բնակարան, մեկական անհատական բնակելի տուն և հողամաս: Նա մեկ ընկերությունում ունի 634 մլն 65 հազար դրամի բաժնետոմս և 17 մլն 950 հազար դրամի պարտատոմսեր:

Վերջինիս հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 165 հազար 791 դոլար եւ 29 մլն 29 հազար դրամ: Նորանշանակ նախարարը հայտարարագրել է 802 հազար դրամ և 44 դոլար (թյուրիմացություն չկա, հենց այդ թիվն է նշված) դրամական միջոց:

Ալթունյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ մոտ 79 մլն 885 հազար դրամ, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը՝ ավելի քան 3,6 մլն դրամ, «այլ եկամուտներ»՝ 583 հազար դրամ, ստացած փոխառությունները՝ 141 հազար 460 դոլար: Ի դեպ, նախարարը որպես եկամուտ հայտարարագրել է նաև մեկ ընկերությունից ունեցած շահաբաժինը՝ 100 մլն դրամի չափով:




Լրահոս