«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն Իրաքի Մոսուլ քաղաքում 284 մարդու է մահապատժի ենթարկել: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Իրաքի հետախուզությանը:
Տղամարդիկ և երեխաները որպես կենդանի վահան օգտագործվել են ահաբեկիչների կողմից իրաքյան բանակի և նրա դաշնակիցների հետ հարձակման ժամանակ:
Մահապատիժն իրականացվել է հոկտեմբերի 20-ին և 21-ին: Դրանից հետո մարմինները գցել են փլուզված գյուղատնտեսական քոլեջի վայրում գտնվող «եղբայրական» գերեզմանատանը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Մոսուլում 30 հազարանոց բանակը հարձակման է անցել: