Կարող եմ գրազ գալ, որ մեկուկես տարում Հայաստանը հեռու է դեֆոլտից. Վազգեն Մանուկյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ «սեֆոլտ»:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, ըստ Ձեզ Հայաստանը գտնվո՞ւմ է դեֆոլտի եզրին, կա՞ն նման ռիսկեր, թե՞ ոչ:

-Առաջինը, որ տնտեսությունը լավ վիճակում չի գտնվում, այն մինչև Կարեն Կարապետյանի ասելն էր հայտնի: Բոլորն էլ հասկանում էին, որ տնտեսապես վատ վիճակում ենք: Իհարկե, այստեղ օբյեկտիվ պատճառներ կան,  շրջափակում և այլն, բայց ֆունդամենտալ նշանակություն տվեցին, որ մենք մեր հնարավորությունները չենք օգտագործում: Անսպառ հնարավորություններ կան, որ մեր ներքին, նոր որոշումներ ընդունելու ռեսուրսներն օգտագործեն:

Մյուս կողմից էլ Կարեն Կարապետյանը չի ուզում խոստում տալ, որ հեսա 2-3 օրից հետո մի բան կստացվի, որովհետև այդ լավատեսությունն էլ կարող է վատ լինել, քանի որ ժամանակ է պահանջվելու այդ վիճակից դուրս գալու համար: Իսկ ինչ վերաբերվում է դեֆոլտին, ես կարող եմ գրազ գալ, որ մեկուկես տարում Հայաստանը հեռու է դեֆոլտից: Ընդհանրապես այդտեղ չի տնտեսության խնդիրները:

Կարելի է ենթադրել, որ տնտեսական ծանր վիճակը սկսվեց այն ժամանակվանից, երբ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը, ում քաղաքական «կնքահայրն» էիք և բավականին լուրջ լիազորություններով էիք օժտել: Ապա վերջինիս հաջորդեց Հովիկ Աբրահամյանը, ով ավելի գլորեց մեր տնտեսությունը դեպի անդունդը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Կնքահայր, բան` դրանք մի կողմ թողեք, դրանք կողքից լիրիկական նախադասություններ են: Մեր տնտեսությունը ոչ ճիշտ կառուցվածք ունի ի սկզբանե, այսինքն՝ այդ մոնոպոլիաները, ոչ ազատ մրցակցության էլեմենտները դրանք միշտ էլ եղել են: Վիճակն էապես ծանրացավ, երբ համաշխարհային տնտեսության վերելքից հետո 2008թ. սկսվեց տնտեսության անկումը: Եվ ես կարծում եմ, որ այդ ժամանակ միգուցե Հայաստանի կառավարությունը պետք է ընդուներ ուրիշ տիպի որոշումներ, որպեսզի այդ փոսի մեջ մենք ավելի շատ չգլորվեինք, բայց նորից կրկնում եմ, սա ֆունդամենտալ նշանակություն ունեցավ համաշխարհային ճգնաժամը, որը մեր տնտեսության վրա ծանր նստեց, որովհետև մեր տնտեսությունը ի սկզբանե հիվանդություն ունի, եթե այդ հիվանդությունները չլինեին, միգուցե մենք ավելի հեշտ տանեինք այդ ճգնաժամը:

– Ըստ Ձեզ, ո՞րն է այդ հիվանդությունը և ինչպե՞ս պետք է բուժել այն: 

-Հիմա Կարեն Կարապետյանի ծրագրի մեջ բավականին լավ ախորոշումներ է տալիս այդս հիվանդություններին և ադրանք մինև մենք չբուժենք , որևիցե առաջ գնալու հնարավորություն չի լինի:Հիվանդությունները դա կառավարման ընդհանուր համակարգն է, ոչ ազատ մրցակցությունն է , որ արտոնյալ վիճակում գտնվող տնտեսավարող սուբյեկտներ կան և հակառակը :Ես կարծում եմ , որ եթե պայքարեն կոռուպցիայի դեմ, տնտեսությունը կառողջանա:Կարեն Կարապետյանը իսկզբանե կարծում տնտեսությունը բուժելու ճանապարհով է գնում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս