
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան, ով վնասվածք էր ստացել Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Միլան»-ի հետ արտագնա խաղում (1:0), դեռևս առաջիկա մրցավեճերի ընթացքում չի կարող օգնել իր թիմին:
22-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը ազդրի վնասվածք էր ստացել և լքել էր խաղադաշտը հանդիպման 33-րդ րոպեին: Ըստ նախնական տեղեկությունների, հարձակվողը կարող է բաց թողնել 10-15 օր: