
Հոկտեմբերի 23-ին 78 տարեկան հասակում մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը:
Ներսես Հովհաննիսյանը մեծ ճանաչում է գտել հատկապես Հարսնացու հյուսիսից ֆիլմի նկարահանումից հետո։ Նա 1983 թվականին «Երջանկության մեխանիկա» ֆիլմի համար արժանացել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և Կոմերիտմիության մրցանակի։ Եղել է «Բումերանգ» երգիծական կինոալմանախի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր խմբագիրը, ինչպես նաև կինոստուդիայի ղեկավարության ու Հայաստանի կինեմատոգրաֆների միության անդամ։
Նշենք, որ նա վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում: