
Այսօր Երևանի Վերաքննիչ քրեական դատարանում, դռնփակ դատական նստում կկայանա «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կալանքի երկարացման և գրավ չկիրառելու դեմ բողոքների քննությունը:
Նշենք, որ դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը Կարո Եղնուկյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահելու մասին:
Նիստը կկայանա 15.30-ին:
Կարո Եղնուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար, որով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում: