Թեթև շարժիչով ինքնաթիռը, որում, ենթադրաբար գտնվել են Եվրամիության 5 պաշտոնական անձինք, վթարի է ենթարկվել Մալթայում, փոխանցում է Times of Malta պարբերականը:
Պարբերականը նշում է, որ զոհված պաշտոնյաներն աշխատում էին վերջերս կառուցված Եվրամիության սահմանների պահպանման (Frontex) հարցերով գործակալությունում:
Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել, որից հետո հրդեհ է բռնկվել: Մեկ այլ աղբյուր՝ Malta Today-ը հայտնում է, որ ինքնաթիռը պատկանում էր ռազմական ավիացիային:
"Massive explosion" and second explosion: A witness to a plane crash which has killed five people at #Malta airport https://t.co/XrpuuFVzpY
— Sky News (@SkyNews) October 24, 2016