Ռուսաստանը կոչ է արել Թուրքիային արագացնել մթերային էմբարգոյի չեղարկման պատրաստությունը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի կայքում:
Գերատեսչությունը նշում է, որ թուրքական կողմը հոկտեմբերի 6-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով ստանձնել է 10-օրյա ժամկետում միջոցառումների ծրագրի ներկայացման պատասխանատվությունը:
Ընդ որում, նշվում է , որ գերատեսչությունը մինչ այժմ չի ստացել այդ ծրագիրը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին հայտարարել էր, որ ռուսական կառավարությունը որոշում է ընդունել՝ թուրքական մթերքները ռուսական շուկա թույլ տալու մասին:
Թուրքիայի հանդեպ մթերային էմբարգոն ուժի մեջ էր մտել 2016թ. հունվարի 1-ից: Այդ միջոցները պատասխան էին Թուրքիայի կողմից ռուսական Սու-24-ի խոցմանը: