Շատերը մրսածության առաջին իսկ ախտանշանների դեպքում վազում են դեղատուն՝ գնելու հազը մեղմացնող սառնաշաքարներ:
Սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել դրանք և գումար չվատնել դրանց վրա: Դրա փոխարեն կարելի է նման կոնֆետներ պատրաստել տնային պայմաններում:
Բաղադրիչներ՝
– 6 ճաշի գդալ շաքարավազ
– 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
– 3 ճաշի գդալ թրմած բույսեր
– 1 թեյի գդալ արևածաղկի ձեթ
– 1/4 թեյի գդալ աղացած մեխակ
– 2-3 կաթիլ եթերայուղ
Պատրաստման եղանակը՝
1. Նախապես թավայի մեջ արևածաղկի ձեթ քսեք, լցրեք շաքարավազը, կիտրոնի հյութը, բույսերն ու աղացած մեխակը:
2. Անընդհատ խառնեք, ավելացրեք մի քանի կաթիլ էվկալիպտի եթերայուղ:
3. Պետք է վառ ոսկեգույն երանգ ստացվի:
4. Ստացված կարամելը լցրեք ֆորմաների մեջ: Սառելուց հետո հանեք կոնֆետներն ու դրանց վրա շաքարի պուդրա ավելացրեք: