Մրսածության դեպքում չի կարելի ուտել մսեղեն, ծանր ուտելիք. ժողովրդական դեղամիջոցներ. ինչ անել, երբ հիվանդ ես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մրսածության դեպքում չի կարելի ուտել մսեղեն, ծանր ուտելիք։ Պետք է օգտագործել կանաչեղեն, միրգ, բանան կաթի հետ։ Քիթը առավոտյան և երեկոյան պետք է լվանալ աղի ջրով։ 0,5 լ թեյնիկի մեջ լցնել գոլ ջուր, կես թ/գ աղ, խառնել, թեյնիկի ծայրին հագցնել ծծակ և քթով աղաջուրը քաշելով լվանալ։

Գրիպի դեպքում կծու ծիծակը մանր կտրատել, վրան լցնել օղի, պահել 2 օր, մառլյան թրջել, դնել ոտքի տակ, հագնել բրդե գուլպաներ և պառկել քնելու։

Ջերմության դեպքում կաղամբի տերևը փաթաթել վզին և պահել մինչև չորանալը։

Հազը կանխելու համար 1 գլուխ սոխը մանր կտրատել, վրան լցնել 3 ճ/գ շաքարավազ, խառնել մինչև հյութը դուրս գալը, քամել, խմել 1 գդալ:

Հազի դեպքում օգտակար է օրվա ընթացքւմ խմել հետևյալ թուրմը՝ նարնջի կեղևը մանրացնել, 2 ճ/գ ավելացնել 2 բաժակ եռման ջուր, պահել 2 ժամ։

Մրսածությունից պաշտպանում է ռեհանի թուրմը։ Այն օգնում է նաև օրգանիզմի մաքրմանը։

Գրիպի դեպքում մի քանի կաթիլ ալոեի հյութին խառնել լիմոնի հյութ, մի քիչ մեղր և 1-2 կաթիլ կաթեցնել քթին։

Կոկորդի ցավի կամ թիակների ցավի դեպքում 0,5 կգ կարտոֆիլը խաշել, ճզմել, խառնել մի քիչ կամֆորայի սպիրտ կամ յուղ, կապել կոկորդին կամ դնել մեջքին և ցավը կանցնի։




Լրահոս