
Թուրքական Անթալիա քաղաքում առևտրա-արդյունաբերական պալատի շենքի մոտակայքում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտարարել է Անթալիայի քաղաքապետ Մենդերես Տյուրելը:
«Պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել»,-CNN Turk-ին ասել է Տյուրելը:
«Դեռևս վաղ է խոսել այն մասին, թե դա կարող էր ահաբեկչություն լինել: Դա առաջին բանն է, որը մտքով անցնում է: Հնարավոր է, որ պայթյունը տեղի է ունեցել վթարի արդյունքում»,-նշել է Անթալիայի քաղաքապետը:
Նրա խոսքով՝ պայթյունի վայրում մարդիկ չեն եղել: Նա հստակեցրել է, որ մի քանի մարդ տուժել է այն պատճառով, որ պայթյունի ալիքը կոտրել է շենքի ապակիները, որոնք վնասել են մարդկանց: