Դատարանը կրկին մերժել է Եղնուկյանի փաստաբանի վերաքննիչ բողոքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քրեական վերաքննիչ դատարանում երեկ կայացավ Կարո Եղնուկյանի փաստաբանի բողոքների՝ կալանքի երկարացման և գրավ չկիրառելու դեմ քննությունը:

Ինչպես ArmLur.am-ին հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը, դատարանը կրկին մերժել է իրենց ներկայացրած բողոքները, և անհիմն կերպով Եղնուկյանը շարունակում է մնալ անազատության մեջ:

Կարո Եղնուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար, որով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում:




Լրահոս