
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ArmLur.am-ին հայտնեց, որ մասնակի բավարարվել է իր վերաքննիչ բողոքը և «Սասնա ծռերի» գործով իր վստահորդներից` Սարո Այվազյանին գրավի դիմաց ազատ կարձակեն:
Սարո Այվազյանը մեղադրվում է խմբավորման անդամներին օժանդակություն ցուցաբերելու մեջ:
Այվազյանի ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և չունի բավարար գումար գրավը վճարելու համար: