Beeline–ում մեկնարկեց Beeline Smart 8 Dual և Beeline Pro 5 Dual նոր սմարթֆոնների վաճառքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է Beeline Pro 5 Dual և Beeline Smart 8 Dual սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին: Սմարթֆոններն արժեն 40 900 դրամ և 25 900 դրամ համապատասխանաբար։ Հնարավոր է ձեռք բերել սմարթֆոնը նաև տարաժամկետ վճարման պայմանով։

unnamed-1

Beeline Pro 5 սմարթֆոնը գնելիս բաժանորդը կարող է օգտվել հատուկ առաջարկից ՝ «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին մեկ ամսով միանալու և 10 ԳԲ ինտերնետ 6 ամսով ստանալու հնարավորությամբ (բոլոր չօգտագործված մեգաբայթերը փոխանցվում են հաջորդ ամիս), իսկ Beeline Smart 8–ը՝ «Սմարթ Հատուկ» սակագնային փաթեթին մեկ ամսով միանալու և 5000 ՄԲ ինտերնետ 6 ամսով ստանալու հնարավորությամբ։

unnamed
«Երևանում 4G ցանցի գործարկումից հետո, Beeline-ն ընդլայնում է իր սեփական սմարթֆոնների տեսականին, առաջարկելով Beeline Pro 5 ժամանակակից 4-րդ սերնդի ցանցն ապահովվող սմարթֆոնը, ինչպես նաև բյուջետային՝ Beeline Smart 8 սմարթֆոնը։ Հաճախորդները, կախված իրենց նախասիրություններից, կարող են ընտրել այս երկու նոր սմարթֆոններից այն մոդելը, որն ավելի հարմար է իրենց և լիարժեք օգտվեն Beeline–ի պարզ և հարմար ծառայություններից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Pro 5 սմարթֆոնն ունի գրավիչ և ժամանակակից դիզայն, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի երկու SIM-քարտի հնարավորություն և աշխատում է 4G/LTE ցանցում։ Հեռախոսն ունի 4 միջուկային պրոցեսոր, 2 տեսախցիկ, ժամանակակից չափանիշներով հաղորդակցության մոդուլեր, այդ թվում Bluetooth 4.0 и Wi-Fi 802.11 b/g/n/, ինչպես նաև սենսորային IPS էկրան։

unnamed-2

Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, ունի 4 միջուկային պրոցեսոր, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի 2 տեսախցիկ, երկու SIM-քարտի հնարավորություն և աշխատում է 2G և 3G ցանցերում։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս