Հարց քաղաքացիներից` ինչի՞ հիման վրա է սահմանվել նպատակային սոցիալական վճարի 10% դրույքաչափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ինչի՞ հիման վրա է սահմանվել նպատակային սոցիալական վճարի 10% դրույքաչափը:

Հրայր Կարապետյան (35 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Կարապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նպատակային սոցիալական վճարի դրուքաչափը եւս սահմանվել է կենսաթոշակային բարեփոխումների թիրախային նպատակների հաշվառմամբ:
Մասնավորապես, որպես կենսաթոշակային բարեփոխումների թիրախային ցուցանիշ, սահմանվել է շուրջ 45-50 տոկոս փոխհատուցման գործակիցը (այսինքն՝ կենսաթոշակի չափը պետք է կազմի աշխատավարձի շուրջ 45-50 տոկոսը):
Կուտակային բաղադրիչի շրջանակներում ձեւավորվող կենսաթոշակի չափը կախված է կուտակած միջոցների չափից, ինչն էլ իր հերթին, բացի կուտակելու ժամանակահատվածից, պայմանավորված է նաեւ հետեւյալ գործոններով.
1) կուտակվող միջոցների չափ, 2) կառավարման ներքո գտնվող կենսաթոշակային ակտիվների (պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) եկամտաբերություն:
Հարկ է նկատի ունենալ, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունն էլ իր հերթին կախված է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ծավալից եւ դրանց կառավարման քաղաքականությունից:
Ավելի փոքր չափով նպատակային սոցիալական վճարների դեպքում էապես նվազում է համակարգի արդյունավետությունը, քանի որ կառավարվող փոքր ծավալների ակտիվների կառավարման ծախսերը էապես բարձրանում են: Միեւնույն ժամանակ, փոքր կուտակումներն ուղղակիորեն հանգեցնում են փոքր կենսաթոշակների, ինչը չի լուծում բարեփոխման հիմքում դրված խնդիրը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կուտակային հատկացումը օրենքով սահմանված կանոնների համաձայն՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու նպատակով սոցիալական վճար կատարող անձի համար կատարվող դրամական հատկացում է:

 




Լրահոս