
2015 թվականին կայացած Արթուր Աբրահամ-Մարտին Մյուրեյ հանդիպումը, որն ավարտվել էր Աբրահամի հաղթանակով, առաջացրել էր բրիտանացի մարզիկի դժգոհությունը:
Նա ռևանշի էր կանչել հայազգի մարզիկին, սակայն այն տեղի չի ունենա, քանի որ հայազգի բռնցքամարտիկը վնասվածք ունի:
Մարտին Մյուրեյն թվիթերյան իր միկրոբլոգում նշել է, որ նոր մրցակից է փնտրում:
Նշենք, որ ռևանշը պետք է կայանար նոյեմբերի 12-ին: