Քննարկվել են Անդրսահմանային միացյալ քարտուղարության /TJS / ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվող աշխատանքների ընթացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Անդրսահմանային միացյալ քարտուղարության /TJS/ ծրագրի ազգային համակարգող Կարեն Կարապետյանին:

Ողջունելով TJS ծրագրի ազգային համակարգողին` ՀՀ բնապահպանության նախարարը կարևորել է միջազգային բնապահպանական ծրագրերի միջոցով Հայաստանում իրականացվող աշխատանքները, շեշտել դրանց նպատակայնության և արդյունքների չափելիության բարձրացման անհրաժեշտությունը:
Անդրսահմանային միացյալ քարտուղարության /TJS/ ծրագրի ազգային համակարգող Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ներկայացրել ծրագրի շրջանակներում իրականացված և հեռանկարային աշխատանքները:

Կողմերը քննարկել են բնապահպանական խնդիրների լայն շրջանակ` առանձնակի ուշադրություն դարձնելով էկոտուրիզմի խնդիրներին, բնության հուշարձաններին և տարածաշրջանային համագործակցությանը: Քննարկման արդյունքում կարևորվել են բնության հատուկ պահպանվող տարածքներն էկոտուրիզմի համաշխարհային շուկայում ներկայացնելու մեխանիզմները, էկոտուրիզմի զարգացման ազգային ծրագրի մշակումը, ինչպես նաև Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի էկոտուրիստական միջանցքների ստեղծման հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպումների միջոցով ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների հետ համատեղ քննարկել Անդրսահմանային միացյալ քարտուղարության /TJS/ ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբաշխման հնարավորությունները` դրանք առավել նպատակային և առաջնային խնդիրների լուծմանն ուղղելու նպատակով:




Լրահոս