
Մոկսվայի «Վնուկովո» օդանավակայանում UTair ավիաընկերության ինքնաթիռի մոտ, որը պետք է մեկներ Երևան, թռիչքից առաջ տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով ավիաընկերության ներկայացուցչին:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին: Մասնագետները հայտնաբերել են, որ շարժիչներից մեկը չի աշխատում: Թռիչքի իրականացման համար մեկ այլ օդանավ են տրամադրել: Չվերթը հետաձգվել է 2,5 ժամով
Ավելի վաղ «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը հայտնել էր, որ UTair ավիաընկերության ինքնաթիռի մոտ այրվել է շարժիչներից մեկը: