
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին հանձնարարականներ տվեց նախարարներին, որոնք հիմնականում վերաբերում էին բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու գյուղատնտեսության նախարարություններին:
Բացի այդ, Կարապետյանը հայտնեց, որ հոկտեմբերի 31-ից ԱԺ-ում կմեկնարկեն բյուջեի կատարողականի քննարկումները: Նա նախարարներին կոչ արեց, որ իրենց բոլոր ելույթները բխեն ծրագրային դրույթներից: Նա խնդրեց բոլորին մաքսիմալ ուշադիր լինել և լավ պատրաստվել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: