
ԱՄՆ-ի բնակչուհին 1 միլիոն դոլար է շահել` ամուսնուն վիճակախաղի վնասը բացատրելու փորձի ժամանակ: Այս նորությունն ակտիվորեն քննարկում են արևմտյան ԶԼՄ-ները:
Հյուսիսային Կառոլինայի Լեստեր քաղաքի 57-ամյա բնակչուհին որոշել է ապացուցել ամուսնուն, որ վիճակախաղը փողի վատնում է: Երբ ամուսինը խնդրել է իրեն ԱՄՆ-ում հայտնի Powerball վիճակախաղի տոմս գնել, նա գնել է նաև Carolina Millions վիճակախաղի տոմսը, որը և շահող է եղել:
ABC պորտալին ամերիկուհին պատմել է, որ նման շրջադարձն իր համար անսպասելի է եղել, և այժմ նա պատրաստ է հետ վերցնել իր բառերը: Կինը մտադիր է այդ գումարով նոր տուն գնել: