
Հոկտեմբերի 27-ը մեր ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկն է, որն առ այսօր բացահայտված չէ: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, ով 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության օրը եղել է նիստերի դահլիճում:
«Ամեն անգամ Հոկտեմբերի 27-ին գալով Պանթեոն, Եռաբլուր, այդ վերքը նորից թարմանում է, առավել ևս, որ բացահայտված չէ: Չեմ կարող ասել` ինչն է խանգարում բացահայտմանը, բայց ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ասում էր ընդամենը մի ուչաստկովի գործ է: Դա ուղղակի կարելի է հասկանալ, որ դրա բացահայտման համար շատ քիչ բան է պետք, ընդամենը քաղաքական կամք», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան