
ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կտրամադրի 3 մլրդ 300 մլն դրամի միջպետական վարկ: Այդ մասին որոշումը գործադիրի նիստին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Որոշումը պայմանավորված է ԼՂՀին ՀՀ պետբյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարի ավելացման անհրաժեշտությամբ: Այդպիսով, ՀՀ 2016թ. պետբյուջեի «Միջպետական վարկ ԼՂՀին» ծրագրի գծով նախատեսված հատկացումներն ավելացվում են 3 մլրդ 303 մլն դրամով», «Արմենպրես» ի փոխանցմամբ, ասաց ՀՀ ֆինանսների նախարարը: