«Մենք պատրաստ ենք մեր գործընկերներին լսել». «Ժառանգությունը» համագործակցության ոչ մի տարբերակ չի բացառում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համագործակցության մասին խոսելը դեռև վաղ է, սակայն եթե մեր գործընկերների կողմից հրավեր կլինի մենք կհանդիպենք, անդրադառնալով ՀԱԿ-ի և Համախմբումի հետ համագործակցելուն, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշեց, որ դեռևս հստակ որևէ որոշում չկա, չի բացառվում նաև միայնակ պայքարի տարբերակը. «Այն, որ «Ժառանգությունը» միայնակ խորհրդարանական արգելքը կարող է հաղթահարել, դա ինձ  համար կասկածից վեր է, բայց քանի որ  միասնականության մասին խոսակցություններ են գնում, ընդդիմության միասնականության ջանքերով արմատական փոփոխությունների մասին են խոսում, դրա համար մենք պատրաստ ենք մեր գործընկերներին լսելու, նրանց առաջարկները լսելու, հարկ եղած դեպքում նոր առաջարկներ անելու:»




Լրահոս