Եթե ցանկություն հայտնեն դառնալ ՀՀԿ անդամ, կքննարկենք. Վահրամ Բաղդասարյանը` Կարեն Կարապետյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե վարչապետը կամ Կառավարության անդամները ցանկություն հայտնեն դառնալ ՀՀԿ անդամ, հարցը կքննարկվի և կկայացվի որոշում։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, պատասխանելով հարցի`  հնարավո՞ր է ՀՀԿ համագումարի ժամանակ որոշում կայացվի նրանց ՀՀԿ դառնալու մասին, նման կերպ արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, հավելելով, որ նման դիմումներ դեռ չեն ստացել:

Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի`  քաղաքականություն վերադառնալու հարցին, Բաղդասարյանը նշեց, որ դա Ծառուկյանի որոշելու խնդիրն է:  Բաղդասարյանն ասաց, թե յուրաքանչուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի գալ քաղաքական դաշտ և կարիքի լինել- չլինելը որոշում է ժողովուրդը:




Լրահոս