Ադրբեջանում հետախուզության փոխգնդապետ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00 սահմաններում, Ադրբեջանի ՊՆ հրաձգարաններից մեկում վարժանքների ժամանակ «զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում» մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Միրիև Թելման Միրբաբա օղլուն (Miriyev Telman Mirbaba oğlu): Այս մասին, ինչպես գրում է «Ռազմինֆո»-ն, հայտնում են Ադրբեջանի ՊՆ կայքում:

Սոցցանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը 35 տարեկան էր, հետախուզության փոխգնդապետ, մահացել է ձեռքում նռնակի պայթյունի հետևանքով: Այլ տվյաների համաձայն դեպքը եղել է Ադրբեջանի Ջալիլաբադ շրջանում:

2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 143-րդ դեպքն է:




Լրահոս