
Հիմնադիր խորհրդարանի կալանավորված անդամ Կարո Եղնուկյանը, ով մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին օժանդակելու մեջ, կարող է տեսակցել իր տասնամյա դստերն ու մորը:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը տեսակցության արգելանքը վերացնելու համար, մասամբ բավարարվել է, սակայն ընտանիքի մյուս անդամները զրկված են նրան տեսակցելու հնարավորությունից:
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը երեկ հետաձգել է տեսակցության արգելանքը վերացնելու մասին փաստաբանի ներկայացրած բողոքի գործով դատական նիստը՝ նյութեին ծանոթանալու համար: