ՀԱՐՑ. Եթե ՀՀ քաղաքացին բնակվում է այլ պետությունում եւ կորցնում է իր հայաստանյան անձնագիրը, ապա ի՞նչ կարող է անել: Խնդրում եմ ասեք՝ ո՞ւմ պետք է դիմի նա:
Ստելլա Մխոյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մխոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ այլ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին անվավեր ճանաչված կամ կորցրած անձնագիրը վերականգնելու համար դիմում է տվյալ երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:
Եթե տվյալ երկրում չկա ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն, ապա նա կարող է դիմել հարեւան երկրում գտնվող ներկայացուցչությանը:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2013 եւ 2014 թվականներին Հայաստանից արտագաղթել է (Հայաստանից մեկնել, չի վերադարձել) ընդհանուր 89 հազար 75 ՀՀ քաղաքացի: Այսինքն՝ ստացվում է, որ 2015 թվականին Հայաստանի բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 600 հազար մարդ: