«Սաս գրուպ»-ը տուգանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս գրուպ» ՍՊԸ-ը հայտնվել է պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 3-ին միջազգային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պետ Արարատ Խարատրյանը «Սաս գրուպ» ՍՊԸ-ին տուգանելու որոշում է կայացրել:

Պարզեցինք, որ սեպտեմբերի 30-ին «Սաս գրուպ» ՍՊԸ-ի անունով ներմուծվել են ապրանքներ, սակայն դրանց վերաբերյալ ներկայացված մաքսային հայտարարագրում սխալ տվյալներ են նշվել, ինչի պատճառով էլ ՊԵԿ աշխատակիցները վարույթ են հարուցել, որի արդյունքում որոշում են կայացրել վերը նշված ընկերության լիազոր ներկայացուցչին տուգանել 50 հազար դրամի չափով:




Լրահոս