Հավերժ բացակա ՀՀԿ-ականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մյուս հանձնաժողովներից հատկապես տարբերվում է կազմում ընդգրկված այնպիսի ՀՀԿ-ական պատգամավորներով, ովքեր մշտապես բացակայում են, իսկ լիագումար նիստերին էլ գալիս են միայն կոճակ սեղմելու համար: Խոսքը Արկադի Համբարձումյանի, Արտակ Սարգսյանի եւ Աշոտ Արսենյանի մասին է:

Աշոտ Արսենյան

Նրանք վեցերորդ գումարման խորհրդարանի կազմավորման առաջին իսկ օրվանից չեն մասնակցել այս հանձնաժողովի նիստերին, եւ դեռ նախորդ տարի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ այդ անձինք պետք է զրկվեն աշխատավարձի մի մասից բացակաների համար:

Արկադի Համբարձումյան

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հերթական անգամ ներկայացրել է ապրիլին տեղի ունեցած նիստի բացականերին, որոնք հենց այս երեքն են եղել, սա էլ նշանակում է, որ նրանց աշխատավարձերից կրկին պահումներ կկատարեն, եթե չապացուցվի, որ պատգամավորները հարգելի են բացակայել:

Արտակ Սարգսյան

Նշենք, որ մինչ այժմ այս հանձնաժողովի անդամ էր նաեւ Արայիկ Գրիգորյանը, ով սակայն հեռացվեց կազմից եւ այժմ հանդիսանում է տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ եւ կրկին բացակայում արդեն այդ նիստերից:




Լրահոս