
Այս կառավարության ներկայացուցիչները նախ՝ երկիրը դարձրել են գաղութացված երկիր: Այսօր Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է: Ընդամենն անունով է ազատ և անկախ երկիր:
Այս կառավարության ներկայացուցիչները երկիրը դարձրել են նեոգաղութացված երկիր: Դա արել են, քանի որ իրենք չունեն Հայասատանի Հանրապետության քաղաքացիների վստահությունը. իրենք ծառայում են իրենց սեփական շահերին և իրենց տերերի շահերին: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով «Սասնա ծռեր» խմբի ճանապարհային քարտեզի մասին, նշեց Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«Այս համակարգն իրենց օտար տերերի հետ համատեղ ստեղծել են ավտորիտար և շատ -շատ դեպքերում բռնատիրական իշխանություն»,-ասաց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան