Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգել է պայմանագիրն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի հետ:
«Bild»-ը հայտնում է, որ 56-ամյա մասնագետը Գերմանիայի հավաքականի հետ կաշխատի մինչև 2020 թվականը: Նոր պայմանագրի կնքման մասին պաշտոնապես կհաղորդվի հոկտեմբերի 31-ին: Հավելենք, որ Լյովը Գերմանիայի հավաքականի հետ աշխատում է 2006 թվականից: