
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է անձրև:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն