«Ծովակալ Կուզնեցով» նավը նկատվել է Ալժիրի ափերի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ռազմածովային նավատորմի «Ծովակալ Կուզնեցով» նավը նկատվել է Ալժիրի ափերի մոտ: Այն ուղևորվում է Միջերկրական ծովի արևելյան հատված, փոխանցում է «Ինտերֆաքս»-:

NOTAM միջազգային ծանուցումների համակարգի տվյալների համաձայն՝ նոյեմբերի 3-ին ռուսական նավերը վարժանքներ կանցկացնեն Միջերկրական ծովում՝ Ալժիրի արևելյան ափերի և իտալական Սարդինիա կղզու միջև:

Հոկտեմբերի 30-ին բրիտանական  The Sunday Times պարբերականը հայտնել էր, որ Սիրիայի ափերի մոտ 3 ռուսական սուզանավ է նկատվել՝ զինված թևավոր հրթիռային, այդ թվում 2 ատոմային համակարգերով:

ՆԱՏՕ-ն այդ կապակցությամբ անհանգստություն է հայտնել՝ նշելով, որ Սիրիայում «Ծովակալ Կուզնեցով»-ը կարող է  օգտագործվել Հալեպի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու համար:




Լրահոս